...
Հաստ աղիքի խոցային բորբոքումը բուժող հիդրոգել է ստեղծվել. med.news.am
Հաստ աղիքի խոցային բորբոքումը բուժող հիդրոգել է ստեղծվել։ Գելը, որը «կպչում է» վնասված հյուսվածքին եւ աստիճանաբար դրա մեջ դեղ է բաց թողնում, կարող է օգնել աղիքների բորբոքային հիվանդությունների բուժմանը։
Հաստ աղիքի խոցային հիվանդություն ունեցողները ստիպված են հոգնայի միջոցով դեղեր ստանալ, ինչն անհարմարավետ է եւ տեխնիկապես՝ բարդ (բուժումն ամենօրյա բնույթ է կրում), բայց օրալ եղանակով ընդունվող դեղամիջոցներն էլ չեն հասցնում առանց փշրվելու հասնել աղիքին։
Ամերիկացի գիտնականների խումբը հիդրոգել է մշակել, որը փակցվում է խոցային հատվածին եւ աստիճանաբար դեղ է բաց թողնում նրա մեջ։ Գելը՝ ասկորբիլ պալմիտատը, անվտանգ է եւ հավանության է արժանացել մարդկանց վրա կիրառվելու համար։
Մկների, ինչպես նաեւ աղիքային հյուսվածքի նմուշների վրա կատարված փորձարկումները ցույց է տրվել, որ գելն ընտրովի եղանակով փակցվում է բորբոքված հատվածներին։ Այդ կարելի է բեռնել կորտիկոստերոիդներով, որոնք կարտազատվեն, երբ բորբոքված հյուսվածքի էնզիմներն աստիճանաբար ճեղքեն գելը։ Մկների վրա փորձարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր չէ գելի հետ ամեն օր դեղ տալ, կարելի է դա անել օրը մեջ։ Բացի այդ, փորձարկումներում օգտագործվել են գործող նյութի ավելի ցածր խտություններ, քան հոգնայի եղանակով ներմուծելիս է լինում, ինչը նվազեցնում է մարմնի այլ հատվածների վրա դեղի երկրորդական հետեւանքները։
Գիտնականները նախատեսում են նույն մոդելների վրա փորձարկումներ անցկացնել բուժման համար օգտագործվող այլ դեղամիջոցով եւս, եւ փորձարկման դրական արդյունքի դեպքում այն երկու տարի փորձարկել մարդկանց վրա։
«Հույս ունենք, որ մեր տեխնոլոգիան հիվանդին հնարավորություն կտա հոգնա ստանալ ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ, ինչպես նաեւ նրան կազատի կանոնավոր կերպով ի հայտ եկող երկրորդական հետեւանքներից՝ միաժամանակ կրճատելով բուժման տեւողությունը, ինչն, ի վերջո, կբարելավի նաեւ նրանց կյանքի որակը»,- ասում է հետազոտության ղեկավար բժիշկ Ջեֆ Կարպը (Jeff Karp) Բոստոնի Brigham and Women’s հիվանդանոցից։
20.08.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ